National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.07.2017
«Քաղաքական կոռուպցիան լրջորեն վնասում է միջազգային կազմակերպությունների հեղինակությանը». Արմեն Աշոտյան
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային:

Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է. «Հայ-բուլղարական միջպետական հարաբերություններն ունեն ամուր պատմական հիմք, ինչը նախադրյալներ է ստեղծում հնարավոր ոլորտներում առավել արդյունավետ փոխգործակցության համար»:

Երկուստեք կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի փոխգործակցությունը:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային բազմակողմ համագործակցությանը:

Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական հարթակներում համագործակցության մեխանիզմներին եւ ռազմավարություններին: Արմեն Աշոտյանն ընդգծել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում «մաքուր» աշխատանքի սկզբունքի պահպանման, ինչպես նաեւ վերպետական ձեւաչափերում կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությունը: «Միջազգային խորհրդարանական հարթակներում կոռուպցիայի բացառման համար Հայաստանը հանձնառու է լիակատար համագործակցության՝ կառույցների օրակարգերը նման արատավոր երեւույթներից զերծ պահելու համար»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Բրյուսելի գագաթաժողովում ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված նոր համաձայնագրի ստորագրման եւ ազգային խորհրդարաններում դրա վավերացման կարեւորությանը:

Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր: Արմեն Աշոտյանը կարեւորել է միջազգային հանրության կողմից գործուն կանխարգելիչ քայլերի իրականացումը Ադրբեջանում պետական մակարդակով այլատյացության քարոզից մինչեւ սահմանային սադրանքներ նախաձեռնելու դեպքերի կապակցությամբ: «Առավել գործուն մեխանիզմներ են անհրաժեշտ՝ տնտեսական պատժամիջոցներից մինչեւ քաղաքական մեկուսացում այն պետության նկատմամբ, որն արկածախնդրության, պետական մակարդակով այլատյացության միջոցով անում է հնարավորը՝ տարածաշրջանի կայունությունը վտանգելու համար», - նշել է Արմեն Աշոտյանը:

Դեսպան Ցոցորկովա-Կայմակտչիեւան կարեւորել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը եւ նշել, որ Բուլղարիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում: Դեսպանը կարեւորել է միջազգային հանրության հավասարակշիռ դիրքորոշումը հակամարտության լուծմանը նպաստելու հարցում:

Կողմերը քննարկել են նաեւ խորհրդարանական մակարդակում փոխգործակցությանն առնչվող հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am